Հոլանդ. Ցանկանում եմ դառնալ աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը
Դորտմունդի «Բորուսիայի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը պատմել է ֆուտբոլիստի կարիերայի սկզբնական շրջանի մասին՝ նշելով, որ միշտ նպատակ է ունեցել դառնալ աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը:
«Ամբողջ կյանքում երազել եմ դառնալ աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը: Ես գիտեի, որ բավականին լավն եմ հզոր թիմերում խաղալու համար, սակայն գիտակցում էի, որ դրան հասնելու համար պետք է քրտնաջան աշխատանք կատարեմ:
Երբ նայում եմ Կիլիան Մբապեի խաղին, հասկանում եմ, որ դեռ շատ առաջադիմելու տեղ ունեմ: Ցանկանում եմ հասնել ամենաբարձր մակարդակին»,- 19-ամյա հարձակվողի խոսքը փոխանցում է Բունդեսլիգայի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ Էրլինգ Հոլանդն ավստրիական «Զալցբուրգից» Դորտմունդի «Բորուսիա» է տեղափոխվել ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում և գերմանական թիմի կազմում 6 խաղում դարձել է 9 գոլի հեղինակ: Հոլանդը ճանաչվել է նաև Բունդեսլիգայի հունվար ամսվա լավագույն ֆուտբոլիստ: