Շիրակը ընկերական խաղում ոչ-ոքի խաղաց ուզբեկական ակումբի հետ
Գյումրու «Շիրակը» Թուրքիայում շարունակում է իր արտերկրյա ուսումնամարզական հավաքը:
Հայկական ակումբը այսօր մրցել է ուզբեկական «Կիզիլկում» ակումբի հետ: Հանդիպումը ավարտվել ոչ-ոքի՝ 1:1 հաշվով:
«Շիրակի» կազմում գոլի հեղինակ է դարձել Էդգար Մալաքյանը:
Հիշեցննեք, որ նախորդ խաղում գյումրեցիները հանդիպել էին ռուսական «ՍԿԱ Խաբարովսկին» և հաղթել ՝ 2:1 հաշվով: Այդ խաղում գոլերի հեղինակ դարձան ՝ Ուռոշ Նենադովիչը և Վարդան Արզոյանը։