Ինդոնեզիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ
Ինդոնեզիայի ափերի մոտ գրանցվել են 5.6 մագնիտուդ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումներ, հաղորդում է Gazeta-ն՝ հղում անելով Եվրոպական մեջերկրածովյան օդերեւութաբանական կենտրոնին (EMSC):
Սեյսմոլոգների տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել փետրվարի 16-ի լույս գիշերը: Ցնցումների էպիկենտրոնը գտնվում է Սերամ ծովում՝ Արեւմտյան Պապուա նահանգի Սորոնգ քաղաքից 272 կմ հարավում, օժախը՝ շուրջ 30 կմ խորության տակ:
Ներկայումս տեղեկություններ չկան տուժածների եւ ավերածությունների մասին: