Հայաստանի բռնցքամարտի հավաքականը ստուգողական մրցամարտում հաղթել է Լեհաստանի ընտրանուն
Հայաստանի բռնցքամարտի հավաքականը ուկրաինական Իվանո-Ֆրանկովսկ քաղաքում ընթացող ուսումնամարզական հավաքի շրջանակում սպարինգ մենամարտ է անցկացրել Լեհաստանի ընտրանու հետ։
Ստուգողական մրցելույթում հայ բռնցքամարտիկներից 52 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 57 կգ քաշային Արթուր Բազեյանը, 75 կգ քաշային Արման Դարչինյանը, 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը և գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը իրենց մենամարտերն ավարտել են հաղթանակով: 63 կգ քաշային Հովհաննես Բաչկովի և Դամիան Դուրկաչի, նաև 69 կգ քաշային Գուրգեն Մադոյանի ու Լուկաշ Զիգուլայի մենամարտերում մրցավարները հավասար արդյունք են գրանցել: