Ստամբուլում նախկին գործընկերները կրակել են միմյանց վրա. կան վիրավորներ
Ստամբուլի Բահչելիէվլեր թաղամասում նախկին գործընկերների միջեւ ֆիանանսական խնդիրների պատճառով ծագած վիճաբանության ընթացքում կրակոցներ են հնչել։
Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ դեպքի հետ կապված հայտնի է դարձել, որ մի տղամարդ զինված մտել է Բահչելիէվլերի շինանյութի խանութներից մեկը, որից հետո կրակոցներ են հնչել։ Քաղաքացիների ահազանգի հիման վրա դեպքի վայր մեկնած շտապօգնության մեքենան հիվանդանոց է տեղափոխել վիրավորված խանութի սեփականատիրոջն ու 2 որդիներին։
Պարզվել է, որ կրակողը եւ խանութի սեփականատերը նախկին գործընկերներ են եղել եւ դեռեւս մնացել են չպարզված ֆինանսական հաշիվներ։