Միշուստինն արգելել է չինացիներին մուտք գործել Ռուսաստան
Միխայիլ Միշուստինը Չինաստանի քաղաքացիների մուտքը Ռուսաստան դադարեցնելու հրաման է ստորագրել: Այս մասին հայտնում է ntv.ru-ն:
Սահմանն առժամանակ կփակվի փետրվարի 20-ից: «Խոսքը գնում է մասնավոր, կրթական և զբոսաշրջային ուղևորությունների մասին»,- ասել է փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան, ով ղեկավարում է կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի գրասենյակը:
Որոշումն ընդունվել է «կապված ՉԺՀ-ում համաճարակաբանական իրավիճակի վատթարացման և Ռուսաստանի Դաշնության տարածքում Չինաստանի քաղաքացիների շարունակական ժամանման հետ»:
Բացի այդ, փետրվարի 19-ից կդադարեցվի Չինաստանի քաղաքացիների մուտքի համար նախատեսված փաստաթղթերի գրանցումը, ներառյալ՝ արտոնագրերի, հրավերների և արտասահմանյան աշխատողներին ներգրավելու թույլտվությունների տրամադրումը: