ՉԼ․ «Տոտենհեմ» - «ՌԲ Լայպցիգ», «Ատալանտա» - «Վալենսիա»․ Բուքմեյքերների կանխատեսումը
Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայում փետրվարի 19-ին կշարունակվեն 1/8 եզրափակիչի առաջին հանդիպումները։ Լոնդոնի «Տոտենհեմը» կընդունի գերմանական «ՌԲ Լայպցիգին», իտալական «Ատալանտան»՝ իսպանական «Վալենսիային»։
Առաջին դիմակայությունում բուքմեյքերները չնչին առավելություն են տալիս «Տոտենհեմին»։ Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմի հաղթանակի գործակիցը 2․70 է։ «ՌԲ Լայպցիգի» հաղթանակի հավանականությունը գնահատվում է 2․80 գործակցով, ոչ ոքի արդյունքինը՝ 3․40։
«Ատալանտա» - «Վալենսիա» խաղում ֆավորիտ է համարվում իտալական թիմը, որի հաղթանակի գործակիցը 1․75 է։ «Վալենսիայի» հաղթանակը ստացել է 4․50, ոչ ոքի արդյունքը՝ 3․90 գործակիցը։
Հանդիպումները կմեկնարկեն Երեւանի ժամանակով կեսգիշերին։