Կառավարության նիստի օրակարգում 24 հարց է, որից 18-ը՝ չզեկուցվողմ կեը՝ գաղտնի (ուղիղ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ փետրրվարի 20-ին, անցկացնում է այս տարվա երրորդ նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 24 հարց, որից 18-ը՝ չզեկուցվող, մեկը՝ գաղտնի:
Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված են, մասնավորապես, հետեւյալ հարցերը.
- Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպական հանձնաժողովի միջև «ԵՄ-ն էներգաարդյունավետության և շրջակա միջավայրի համար» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին,
- Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպական հանձնաժողովի միջև «Տեղական դերակատարների հզորացում՝ զարգացման նպատակով» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին,
- Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպական հանձնաժողովի միջև «ՀԸԳՀ բարեփոխումների գործիք» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին,
- Աշխատանքային օրը տեղափոխելու մասին,
- «Հայկական միրգ» բաց բաժնետիրական ընկերությունը լուծարելու մասին եւ այլ հարցեր: