Մերկելը չեղարկել է Գալլե այցը Հանաուում ողբերգության պատճառով
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը չեղարկել է Գալլե քաղաք այցը Հանաուում տեղի ունեցած ողբերգության պատճառով: Այս մասին հայտնել է Գերմանիայի նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆֆեն Զայբերտը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Կանցլերը Հանաուում սպանությունների պատճառով չեղարկել է Գալլե այցը: Այնտեղ նրանց կներկայացնի պետական նախարար Հենդրիկ Հոփենշտեդտը: Կանցլերին մշտապես տեղեկացնում են Հանաուում տեղի ունեցածի հետաքննության ընթացքի մասին»,- նշել է նա:
Հանաուում ընդհանուր առմամբ զոհվել է 11 մարդ, ներառյալ՝ հրաձիգը: Գերմանիայի ժամանակով ժամը 22:00-ին տղամարդը կրակ է բացել Հոյմարկտ փողոցում, մի քանի մարդու սպանել եւ թաքնվել ավտոմեքենայով: Ապա Կեսսելշտադտ շրջանում եւս մեկ հարձակում է իրականացրել: Ոստիկանությունը նրա բնակարանում եւս երկու մարդու մարմին է գտել:
Ոստիկանության հաղորդմամբ՝ նա մենակ է գործել: Որոշ տեղեկություններով՝ կասկածյալը գրավոր խոստովանություն եւ վիդեոբացատրություն է թողել, որում նա նշել է, որ որոշ ազգեր պետք է ոչնչացվեն: