Էրդողանը սպառնացել է «առավել վճռական գործողություններ» նախաձեռնել Սիրիայում
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Սիրիայում «առավել վճռական գործողություններ» նախաձեռնելու Անկարայի մտադրության մասին, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Թուրք առաջնորդի հայտարարությունը հեռարձակել է NTV-ն։
Ընդ որում, պետության ղեկավարը չի հստակեցրել, թե ինչ ապագա քայլերի մասին է խոսքը։
«Պայքարը մեզ հեշտ չի տրվում, մենք զոհեր ունենք։ Մենք բախվում ենք նոր թակարդների»,- հայտարարել է Էրդողանը։
Նա նաեւ պատմել է Իդլիբում իրավիճակի ճանապարհային քարտեզի մշակման մասին՝ նախագահներ Վլադիմիր Պուտինի, Էմանուել Մակրոնի, ինչպես նաեւ կանցլեր Անգելա Մերկելի հետ բանակցություններից հետո։
Ինչպես նշել է Թուրքիայի նախագահը, Անկարան մտադիր է «ենթարկվել գլոբալ տերությունների սցենարներին»։ Նրա խոսքերով՝ Սիրիայում եւ Լիբիայում Թուրքիայի գործողությունները թելադրված են ազգային շահերով։