Հնդկաստանում 3000 տոննա ոսկու պաշարներ են հայտնաբերվել
Հնդկաստանի երկրաբանական ծառայությունը ոսկու պաշարներ է հայտնաբերել, որոնք գրեթե հինգ անգամ գերազանցում են երկրի թանկարժեք մետաղների ներկայիս պաշարները, գրում է The Times of India-ն:
Ոսկու պաշարների ծավալը գնահատվում է գրեթե 3000 տոննա: Թանկարժեք գտածոն հայտնաբերվել է Սոնբհադրա շրջանում, որը գտնվում է Ութար Պրադեշ նահանգում: Համաշխարհային ոսկու խորհրդի տվյալներով` Հնդկաստանը ներկայումս 626 տոննա ոսկու պաշար ունի:
Նշվում է, որ առաջինը, ով նախաձեռնել է ոսկու արդյունահանման գործընթացը Սոնբհադրայում, եղել են բրիտանացիները: