Թբիլիսիում 19-ամյա տղան կացնահարել է մորն ու տատին
Ոստիկանությունը տաք հետքերով բացահայտել է Թբիլիսիում կատարված սպանությունը: Այս մասին հայտնում է Sputnik-ը՝ վկայակոչելով Վրաստանի ՆԳՆ-ին:
Մոր և տատի սպանության կասկածանքով ձերբակալվել է 19-ամյա Մ. Զ.-ն:
Հետաքննության արդյունքում պարզվել է, որ երիտասարդը կացնահարել է իր մորն ու տատին: Նա ձերբակալվել է հենց հանցանքի վայրում:
Հանցագործությունը նախատեսում է 16-20 կամ ցմահ ազատազրկում