Նավթի համաշխարհային գներն աճում են
Չորեքշաբթի` փետրվարի 26-ին, սակարկությունները սկսվել են նավթի համաշխարհային գների աճով:
WTI տեսակի նավթի ապրիլյան ֆյուչերսներն աճել են 0,74 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց կազմելով 50,27 դոլար, փոխանցում է RT-ն:
Brent տեսակի նավթի ֆյուչերսները` ապրիլյան մատակարարումներով, աճել են 0,55 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչեւ 55,25 դոլարի: