Ինդոնեզիայում երկրաշարժ է տեղի ունեցել
Ինդոնեզիական Յամդենա կղզում Բանդա ծովում 6,2 մանգիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Տուալ քաղաքից (բնակչությունը մոտ 39 հազար մարդ) 272 կմ հեռավորության վրա: Օջախը գտնվել է 49 կմ խորության վրա:
Տուժածների, փլուզումների եւ ցունամիի վտանգի մասին չի հաղորդվում: