Չինաստանում պայթյուն է որոտացել քիմիական գործարանում. 6 մարդ մահացել է, 3 տասնյակը՝ վիրավորվել (տեսանյութ)
Չինաստանի արևելյան շրջանի քիմիական գործարաններից մեկում այսօր ավելի վաղ տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն վեց մարդ զոհվել է:
Ինչպես հաղորդում է INTERFAX.RU-ն՝ հղում անելով տեղի լրատվամիջոցներին, շուրջ 30 մարդ վիրավորում է ստացել: Միջադեպը տեղի է ունեցել Tianjiayi Chemical ընկերության գործարանում, որը մասնագիտանում է թունաքիմիկատների արտադրության գործում: Այն գտնվում է Ցզյանսու նահանգում:
Նշվում է, որ պայթյունի ալիքը կոտրել է հարևանությամբ տեղակայված շենքերի, այդ թվում նաև դպրոցի պատուհանները: Վնասվել են տասնյակ ավտոմեքենաներ, որոնք կայանված են եղել գործարանի մոտակայքում: Պայթյունի պատճառը դեռևս չի պարզվել:
Միևնույն ժամանակ սեյսմոլոգիական ակտիվության չինական գործակալությունը տեղեկացրել է, որ Ցզյանսու նահանգի տարածքում 3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: