ԱԺ-ում ԱԶԲ-ի աջակցությամբ պետական-մասնավոր գործընկերության մասին աշխատանքային խորհրդակցություն է ընթանում
Ազգային ժողովում այսօր՝ փետրվարի 27-ին, Ասիական զարգացման բանկի աջակցությամբ «Պետական-մասնավոր գործընկերության մասին օրենսդրության ընթացակարգերը եւ միջազգային փորձը» թեմայով աշխատանքային խորհրդակցություն է ընթանում, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:
Աշխատանքային խորհրդակցությանը մասնակցում են ԱԺ պատգամավորներ, ԱԶԲ-ի, մասնավոր հատվածի ներկայացուցիչներ եւ փորձագետներ: