Հունաստանում սեզոնային գրիպից 77 մարդ է մահացել
Հունաստանում սեզոնային գրիպից17 մարդ է մահացել մեկ շաբաթում: Ընդհանուր առմամբ, այս տարի ողջ սեզոնի ընթացքում մահացել է 77 մարդ, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Հունաստանի առողջապահության ազգային կազմակերպությանը:
Հիվանդների շրջանում գերակշռում է А գրիպի վիրուսը, որի ենթատեսակներն են A(H3N2)-ը և A(H1N1)pdm09-ը:
Կազմակերպության տվյալներով՝ դիտարկումների սկզբից ի վեր լաբորատոր հետազոտություններով հաստատված գրիպի 227 դեպք է արձանագրվել: Նրանցից միայն 37.9 տոկոսն (86 մարդ) է պատվաստում ստացել:
Նշենք, որ Հունաստանում կորոնավիրուսով վարակվելու 3 դեպք է հաստատվել. 2-ը՝ Սալոնիկում, 1-ը՝ Աթենքում: