Եվրոպայի ամենաթանկ անշարժ գույքը վաճառքի է հանվել (լուսանկարներ)
Եվրոպայի ամենաթանկ անշարժ գույքը ոճաբան Պիեռ Կարդենի Palais Bulles վիլլան է, որը գտնվում է ֆրանսիական Լազուր ափում (Côte d'Azur): Կառույցի արժեքը 305 միլիոն ֆունտ ստեռլինգ է:
The Sun-ի փոխանցմամբ՝ շինության վաճառքի մասին հայտարարությունը տեղադրվել է Christie's կայքում:
Նշվում է, որ Պիեռ Կարդենը գնել է վիլլան աճուրդում, 90-ականներին:
Վաճառքի հայտարարության մեջ նշվում է, որ վիլլայի գնի մասին հայտնում են միայն հայտ ներկայացնելուց հետո:
Շինությունն ունի լողավազան, ննջարաններ, լոգարաններ, հյուրասենյակ և այլն: Այն ունի նաև դեպի ծով տեսարանով ամֆիթատրոն, որը կարող է տեղավորել մինչև 500 մարդ:
Նշվում է, որ բազմաթիվ աստղեր և հայտնի դեմքեր են հյուրընկալվել այդ վիլլայում: