Մոդելները կորոնավիրուսի դեմ դիմակներով են հարթակ դուրս եկել Փարիզի Նորաձեւության շաբաթին
Ֆրանսիական Marine Serre բրենդի մոդելները բարձրահարթակ են դուրս եկել պաշտպանադիմակներով: Այդ մասին հաղորդել է Paper հրատարակությունը:
Փարիզի Նորաձեւության շաբաթին, որը մեկնարկել է փետրվարի 24-ին, մանեկենուհիները ներկայացրել են 2020-ի աշուն մակնիշի հավաքածուն: Բացի զգեստներից, բլեյզերներից, թիկնոցներից եւ գլխարկներից, նրանք ցուցադրել են շնչադիմակներ, որոնք դիզայնով եւ գունավորմամբ համապատասխանել են հագուստի ոճին:
Նշվում է, որ կերպարներն առանձնապես հրատապ են դարձել չինական կորոնավիրուսի համաճարակի պատճառով, որը ներթափանցել Է Եվրոպայի երկրներ: Չինացի վեց դիզայներներ, որոնք ցուցադրություններ էին պլանավորել Նորաձեւության շաբաթին, չեղյալ են հայտարարել ուղեւրությունը:
Փարիզի Բելվիլ չինական թաղամասում կարանտին է: