Կորոնավիրուսի պատճառով Իտալիայի ֆուտբոլի առաջնության 5 խաղ հետաձգվել է
Իտալիայի ֆուտբոլի առաջնության մի շարք խաղեր հետաձգվել են կորոնավիրուսի պատճառով: Այս մասին հայտնում է Football Italia-ն: Սերիա Ա-ի ղեկավարությունը որոշում է կայացրել հետաձգել առաջնության 26-րդ տուրի «Յուվենտուս»-«Ինտեր», «Ուդինեզե»-«Ֆիորենտինա», «Միլան»-«Ջենովա», «Պարմա»-ՍՊԱԼ և «Սասոուլո»-«Բրեշիա» խաղերը: Դրանք կկայանան մայիսի 13-ին:
Ավելի վաղ որոշում էր կայացվել այս հանդիպումներն անցկացնել առանց հանդիսականի: