Հայաստանի ուշուիստները 8 մեդալ են նվաճել Մոսկվայում (ֆոտո)
Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիայի թիմը Ռուսաստանում մասնակցել է A կարգի «Մոսկվայի ուշուի աստղերի գավաթ» մրցաշարին եւ նվաճել 8 մեդալ։
18-ից բարձր տարիքային խմբում հաղթող են դարձել 52 կգ քաշային Արսեն Բաղրյանը, 75 կգ քաշային Արթուր Մալխասյանը, 80 կգ քաշային Դավիթ Կասումյանը։
Արծաթե մեդալներ են նվաճել 15-16 տարիքային խմբում հանդես եկած 48 կգ քաշային Դավիթ Իսախանյանը, 65 կգ քաշային Էրիկ Հովսեփյանը, 52 կգ քաշային Էդիկ Շամամյանը եւ 18-ից բարձր տարիքային խմբում 56 կգ քաշային Հայկ Գասպարյանը։
18-ից բարձր տարիքային խմբում բրոնզե մեդալ է նվաճել 65 կգ քաշային Վարդան Աբրամյանը։
Հայաստանի ուշուի ֆեդերացիայի պատվիրակության ղեկավար, ֆեդերացիայի նախագահ Ռուստամ Ալավերդյանը և փոխնախագահ Սպարտակ Ծատուրյանը Մոսկվայում հանդիպում եւ կառուցողական քննարկումներ են ունեցել Միջազգային և Եվրոպական ֆեդերացիայի փոխնախագահ Գլեբ Մուզռուկովի հետ, հայտնում են ֆեդերացիայից։ Գլեբ Մուզռուկովն իր աջակցությունն առաջարկեց ՀԱՈՒՖ-ի զարգացման հետ կապված հարցերում։
Քննարկումներ են եղել նաեւ Եվրոպական ֆեդերացիայի մրցավարական խորհրդի նախագահ Ալեկսանդր Ռադունցևի հետ՝ մոտ ապագայում Հայաստանում մրցավարական սեմինարներ և որակավորման քննություններ անցկացնելու հարցով։
«Զվարթնոց» օդանավակայանում Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիայի թիմին դիմավորել են մեծ շուքով։