«Դա նման է նրան, որ մեծ տանկ լինի, եւ մենք սկսենք մանր ճանճեր սպանել». Գեղամ Գեւորգյանը՝ մարտի 8-ին ծաղիկի գների մասին
ՏՄՊՊՀ-ն անելիք ունի այնտեղ, որտեղ գործում են խոշոր տնտեսվարող սուբյեկտներ: Այս մասին այսօր՝ մարտի 2-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը՝ անդրադառնալով նրան, որ ամեն տարի Մարտի 8-ին ընդառաջ եւ այդ օրը ծաղիկի շուկայում էական գնաճ է տեղի ունենում:
«Դա նման է նրան, որ մեծ տանկ լինի, եւ մենք սկսենք մանր ճանճեր սպանել: Այդպես չի լինի. ամեն հարցով մենք չենք կարող զբաղվել: ՏՄՊՊՀ-ն զբաղվում է այն տնտեսվարողներով, որոնք ունեն գերիշխող դիրք, շուկայական իշխանություն, կամ կա անբարեխիղճ մրցակցություն: Եթե մի տատիկ իրենց գյուղից բերած ծաղիկը վաճառում է 5 անգամ թանկ, ես բան չեմ կարող անել:
Եթե կա խոշոր ներմուծող, որ բերել ու թանկ է վաճառել, կամ բերել է էժան, մնացած օրերին վաճառել է 10 տոկոս մարժայով, իսկ մարտի 8-ին դարձրել է 30 տոկոս, ապա այդտեղ մենք անելիք ունենք»,-ասաց նա:
Գեղամ Գեւորգյանը նկատեց, որ ծաղկի խոշոր ներմուծողը բերում եւ վաճառում է այն գնով, ինչ միշտ վաճառել է, բայց մեջտեղը մնում են խաղացողներ, որոնք գնի վրա ազդեցություն են ունենում. «Բայց մենք այս տարի դա մեր ուշադրության կենտրոնում պկահենք, որպեսզի կանանց տոնը անձնի հարթ եւ գեղեցիկ, ինչպես իրենք են»,-ընդգծեց նա: