Իտալիայի առաջնության եւս 4 խաղ կորոնավիրուսի պատճառով տեղի չի ունենա այս շաբաթ
Իտալիայի կառավարությունը մինչեւ մարտի 8-ը չեղարկել է բոլոր մարզական միջոցառումներն այն շրջաններում, որտեղ արձանագրվել են նոր կորոնավիրուսով վարակման դեպքեր, հաղորդում է Football Italia-ն։ Խոսքը Իտալիայի հյուսիսի Լոմբարդիա, Վենետո եւ Էմիլիա-Ռոմանյա մարզերի մասին է։
Հաջորդ հանգստյան օրերին նախատեսված Իտալիայի առաջնության «Ատալանտա» - «Լացիո», «Բոլոնիա» - «Յուվենտուս», «Ինտեր» - «Սասուոլո», «Վերոնա» - «Նապոլի» հանդիպումները կչեղարկվեն։ Ամենայն հավանականությամբ, դրանք կանցկացվեն մայիսին։
Հիշեցնենք, որ անցած հանգստյան օրերին տեղի ունեցած Իտալիայի առաջնության 26-րդ տուրի «Ուդինեզե» - «Ֆիորենտինա», «Յուվենտուս» - «Ինտեր», «Միլան» - «Ջենոա», «Սասուոլո» - «Բրեշիա» եւ «Պարմա» - ՍՊԱԼ հանդիպումները տեղափոխվել են մայիսի 13-ին։