«Բորուսիան» կորոնավիրուսի պատճառով հրաժարվել է Ասիա ուղևորությունից
Դորտմունդի «Բորուսիան» հրաժարվել է հաջորդ մրցաշրջանի մեկնարկից առաջ հավաք անցկացնել Ասիայում, տեղեկացնում է Bild-ը:
«Բորուսիայի» ղեկավարությունը նախնական պայմանավորվածություն էր ձեռք բերել ասիական հովանավորների հետ, սակայն կորոնավիրուսի պատճառով չեղյալ է համարել բոլոր պայմանավորվածությունները:
Նշենք, որ Եվրոպայի մի քանի երկրներում կորոնավիրուսի պատճառով ֆուտբոլային հանդիպումներ են չեղարկվել կամ հետաձգվել: Իտալիայի, Անգլիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի առաջնություններում և Չեմպիոնների լիգայում հանդիպումները կարող են անցկացվել առանց հանդիսականի:
Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակում «Բորուսիան» այժմ 48 միավորով երրորդ տեղում է: Դորտմունդյան ակումբը 4 միավորով հետ է առաջատար «Բավարիայից» և 1 միավորով՝ «Լայպցիգից»: