Հազարից ավելի դպրոցականների են կարանտինի ենթարկել COVID-19-ի պատճառով
Հազարից ավելի իսրայելցի դպրոցականների կարանտինի են ենթարկել Իսրայելի առողջապահության նախարարության ցուցումով:
«Բրեների շրջանային խորհրդի դպրոցի սովորողները մեկուսացվել են: Կարգադրությունն արվել է այն բանի կապակցությամբ, որ 9-րդ դասարանի աշակետներից մեկը վարակվել էր կորոնավիրուսով»,-ասված է առողջապահության նախարարության հայտարարության մեջ:
Ինչպես նշվում է առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ, դպրոցականը COVID-19-ով վարակվել է խաղալիքների խանութում, որտեղ աշխատում էր Իտալիայում կորոնավիրուսով վարակված մի իսրայելացի:
Ավելի վաղ առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ եւս երեք իսրայելցու մոտ է կորոնավիրուս ախտորոշվել, նրանցից մեկը վերադարձել է Իտալիայից: Այսպիսով, Իսրայելի այն քաղաքացիների թիվը, որոնց մոտ հաստատվել է այդ ախտորոշումը, հասել է 15-ի, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: