Ուկրաինան նոր կառավարություն ունի
Ուկրաինան նոր կառավարություն ունի, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Ուկրաինայի Գերագույն ռադան հաստատել է Ուկրաինայի կառավարության նոր կազմը, որն առաջարկել է վարչապետ Դենիս Շմիգալը:
Պաշտոնները պահպանել են, մասնավորապես, ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը և փոխվարչապետ Միխայիլ Ֆյոդորովը։
Ուկրաինայի ԱԳ նախկին նախարար Վադիմ Պրիստայկոն նշանակվել է Եվրոպական և Եվրոատլանտյան ինտեգրման հարցերով փոխվարչապետ։
Պաշտպանության նոր նախարար է նշանակվել գեներալ-լեյտենանտ Անդրեյ Տարանը, առողջապահության նախարար է նշանակվել սրտի վիրաբույժ Իլյա Եմեցը։
Երիտասարդության և սպորտի նախարար է նշանակվել Ուկրաինայի Սուսերամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Վադիմ Գուտցայտը։
Նոր կառավարության կազմը հաստատվել է Ռադայի արտահերթ նիստում։