Ի՞նչ են պայմանավորվել Պուտինն ու Էրդողանը
Տարածաշրջանային հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և նրա թուրք պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանը պայմանավորվել են հրադադար հաստատել Սիրիայի հյուսիս-արևմուտքում՝ Իդլիբ նահանգում:
Գրեթե վեց ժամ տևած բանակցություններից հետո հայտարարվեց, որ Իդլիբում հրադադարը ուժի մեջ կմտնի մարտի 6-ին ժամը 00:00-ից: Թուրքիան և Ռուսաստանը նաև համատեղ պարեկություն կիրականացնեն M4 ռազմակավարական նշանակություն ունեցող ճանապարհի երկայնքով վեց կմ դեպի հյուսիս և հարավ խորությամբ: Պարեկությունը կիրականացվի մարտի 15-ից սկսած, իսկ այդ ընթացքում պետք է այդ անվտանգության գոտուց դուրս գա Թուրքիայի աջակցությունը վայելող ջհադիստական խմբավորումները: Պարեկության սկզբունքները դեռևս հայտնի չեն, հավանաբար դրանք առանձին կքննարկվեն: Այստեղ ինձ համար անհասկանալի մնաց թուրքական ռազմական հենակետերի հարցը: Սրա մասին ոչինչ չի ասվում, բայց ենթադրում եմ, որ ռազմական հենակետերը ևս դուրս կբերվեն»: