Ադրբեջանում ևս երկու հոգի կորոնավիրուսով են վարակված
Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը գրում է․
« Ադրբեջան...
Եվս երկու հոգի կորոնավիրուսով են վարակված, երկու հոգի մահացել են երկկողմանի թոքաբորբով (սոցցանցերի օգտատերերը պնդում են, որ վիրուսից են մահացել) : Չեղարկվել է հայտնի Զեյնաբ Խանլարովայի մենահամերգը, մեկնարկվել է հեռուստատեսությամբ դպրոցական ուսումնական պրոցեսի անընդհատությունը ապահովող ծրագիրը, ուսումնական հաստատությունների արձակուրդները հնարավոր է մարտի 27-ից հետո նորից շարունակվեն: Նովրուզի տոնակատարությունները չեղարկվել են, բասկետբոլի մրցույթները հետաձգել են, ֆուտբոլային թիմերի ուսումնական պարապմունքները դադարեցվել են, երգիչ-երգչուհիները հրաժարվել են երգել հարսանիքներին՝ հետևելով հարսանիքները հետաձգելու կառավարության հորդորներին, Հեյդար Ալիևի անվան համերգային կենտրոնը փակել է իր դռները... Ու այսպես ցանկը շարունակելի...
Կարծում եմ, որ Ադրբեջանում շատ ավելի լուրջ է իրավիճակը...»։