Կորոնավիրուսի համաճարակը դեռ նոր է սկսվում. Էմանուել Մակրոն
Կորոնավիրուսի համաճարակը դեռ նոր է սկսվում, տեսաուղերձով հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
«Մենք համաճարակի ընդամենը սկզբում ենք։ Ամբողջ Եվրոպայում այն թափ է հավաքում և ավելի ինտենսիվ դառնում», - նշել է նա։
Մակրոնը հայտարարել է, որ երկուշաբթի օրվանից փակվում են բոլոր ուսումնական հաստատությունները։
Նշենք, որ Ֆրանսիայում կորոնավիրուսով վարակված է 2876 մարդ, մահացել է 61-ը։