Նյու Յորքի քաղաքապետը հայտարարել է արտակարգ դրության մասին
Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն հայտարարել է քաղաքում կորոնավիրուսի տարածման հետ կապված արտակարգ դրության ներդրման մասին:
Ըստ դե Բլազիոյի` ներկայումս քաղաքում 95 մարդ է վարակվել կորոնավիրուսով: Նա նշել է, որ 29 մարդ գտնվում է պարտադիր կարանտինում, 1784 մարդ` կամավոր հիմունքներով, հայտնում է «Ինտերֆաքս»- ը:
«Ես ձեզ հավաստիացնում եմ, որ մեզանից ոչ ոք չէր ցանկանում դա անել: Սակայն սա հենց այն պահն է, երբ դա անհրաժեշտ է»,- ասել է քաղաքապետը` նշելով քաղաքում մեր օրվա ընթացքում դեպքերի «տագնապալի աճի» մասին: Նախօրեին հայտնի էր դարձել 42-ի մասին: «Վերջին 24 ժամը շատ, շատ սթափեցնող էին»,- հավելեց նա: Բլազիոն նշել է, որ «ճգնաժամային ժամանակահատվածը կարող է վեց ամիս տեւել»:
Քաղաքապետի որոշման համաձայն` Նյու Յորքի աշխատողների 10 տոկոսը (մոտավորապես 35 հազար) աշխատողներն իրենց պարտականությունները կկատարեն հեռակա կարգով:
Ավելի վաղ Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոն որոշում էր կայացրել մարտի 13-ին «արգելել 500 կամ ավել մարդկանց մասնակցությամբ հավաքները»: Կուոմոն պարզաբանել էր, որ դպրոցները, հիվանդանոցներն ու ծերանոցները կշարունակեն գործել, ինչպես նաեւ հասարակական տրանսպորտը:
Ըստ Կուոմոյի որոշման` Բրոդվեյում բոլոր ներկայացումները հետաձգվում են մինչեւ ապրիլի 12-ը՝ վիրուսի տարածումը դադարեցնելու համար, նշվում է Բրոդվեյի լիգայի հաղորդագրությունում: