Միասին 60 տարի ապրած ամուսինները կորոնավիրուսի հետեւանքով մահացել են նույն օրը
Իտալիայից ամուսինները, որոնք միասին են ապրել 60 տարի, կորոնավիրուսի հետեւանքով մահացել են նույն օրը՝ 2 ժամվա տարբերությամբ:
82-ամյա Սեւերա Բելոտիի եւ 86-ամյա Լուիջի Կարարայի որդին Daily Mail-ին ասել է, որ զույգը բնակվում էր Ալբինո քաղաքում (Բերգամո հյուսիսային նահանգ): Մեկ շաբաթից ավելի նրանք բարձր ջերմություն ունեին եւ երկար ժամանակ տանն էին մնում: Այնուհետեւ տարեց զույգին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ ամուսինները մահացել են երեքշաբթի՝ մարտի 10-ին, կինը՝ 9:15-ին, իսկ ամուսին՝ 11:00-ին:
Նրանց որդի Լուկան կարանտինի պատճառով չի կարողացել ծնողներին տեսնել մահանալուց առաջ:
«Քո մերձավորները մենակ են մնում, եւ դու անգամ չես կարողանում հրաժեշտ տալ, գրկել նրանց, փորձել մխիթարել»,- ասել է նա:
Լուկան հիմա՝ կնոջ եւ 2 երեխաների հետ կարանտինի մեջ է:
Վերջին տեղեկություններով՝ Իտալիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու արդեն 15 113 եւ մահվան ելքով 1016 դեպք: