Հնդկաստանում հարյուրավոր հավատացյալներ կովի մեզ են խմել, որպեսզի պաշտպանվեն կորոնավիրուսից
Հարյուրավոր հնդիկներ Դելիում անցկացրել են կովի մեզ խմելու ծես՝ հույս ունենալով այդպես պաշտպանվել կորոնավիրուսից, գրում է Daily Mail-ը։
Հավատացյալների խոսքերով՝ իրենք ավելի քան 20 տարի կովի մեզ են խմել ու լողացել են գոմաղբի մեջ եւ անգլիական ծագումով դեղամիջոցների կարիքը չունեն։
Թերթը նշում է, որ կովի մեզ խմելը խրախուսում են նաեւ Հնդկաստանի իշխող «Բխարատիա Ջանատա պարտի» կուսակցության առաջնորդները, որոնք «այդ միջոցը կորոնավիրուսի եւ քաղցկեղի դեմ բալասան են համարում»։