Ամերիկացին ձերբակալվել է սուպերմարկետի ապրանքները լիզելու համար
ԱՄՆ Միսսուրի նահանգի Ուորենթ քաղաքի բնակիչը, ով սուպերմարկետում լիզել է ապրանքները, մեղադրվում է ահաբեկչության փորձի մեջ: Այս մասին հայտնում է Լենտան:
26-ամյա Քոդի Թֆիսթերը հրապարակել է իր կատարած հանցագործության տեսանյութը համացանցում: Հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես է նա լիզում Walmart առևտրի կենտրոնի ապրանքները և ասում. «Ո՞վ է վախենում կորոնավիրուսից»:
Ոստիկանությունը պարզել է տղայի ինքնությունը և բերման ենթարկել նրան: Պարզվել է, որ տեսանյութը նկարահանվել է մարտի 11-ին:
Այժմ Քոդին ճաղերի հետևում է: