ԱՄՆ-ում երեխան 16 ժամ մնացել է կորոնավիրուսից մահացած մոր դիակի մոտ. WGXA
ԱՄՆ Վիրջինիա նահանգում երեխան շուրջ 16 ժամ մնացել է կորոնավիրուսով վարակված մոր դիակի հետ:
Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով WGXA կայքին:
Դատաքննիչ Ռիչարդ Հոուքի (Richard Hawk) խոսքով՝ 42-ամյա բժշկուհու մարմինը գտել են նրա տանը:
Փորձաքննությունը ցույց է տվել, որ նա վարակված է եղել կորոնավիրուսով: Նշվում է, որ մահը վրա է հասել կնոջ մարմնի հայտնաբերումից 12-16 ժամ առաջ: Այդ ողջ ընթացքում նրա երեխան գտնվել է իր մահացած մոր կողքին:
Նշենք, որ ամբողջ աշխարհում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 414 հազար դեպք: