80-ամյա իսպանուհին խախտել է կարանտինը՝ փորձելով թմրանյութեր առաքել իր թոռնուհուն. Լենտա
Վիլյաֆրանկում (Իսպանիա) ոստիկանները ձերբակալել են կարանտինը խախտած տարեց կնոջը և նրա մոտ խուզարկությամբ թմրանյութեր հայտնաբերել: Այս մասին հայտնում է Լենտան:
Իրավապահ մարմինների աշխատակիցները կանգնեցրել են 80-ամյա թոշակառու կնոջը, երբ նա քայլելիս է եղել փողոցում և հարցրել են, թե ինչու է դուրս եկել տանից կարանտինի ժամանակ: Իսպանուհին պատասխանել է, որ շտապում է թոռնուհու մոտ, որպեսզի նրան թմրանյութեր փոխանցի: Խուզարկության արդյունքում կնոջ մոտ 4 փոքր փաթեթ է հատնաբերվել՝ թմրամիջոցների պարունակությամբ:
Ոստիկանները մեղադրանք են առաջադրել կնոջը կարանտինը խախտելու և թմրանյութեր պահելու համար:
Նշվում է, որ խուզարկության ժամանակ կինը բարձրացրել է շրջազգեստը և գոռացել. «Նայե՛ք նաև այստեղ, եթե ուզում եք»:
Ոստիկանության ներկայացուցիչները հայտնել են, որ կինը չունի որևէ հոգեկան խանգարում, որը կբացատրեր նրա պահվածքը: