ՈւԵՖԱ-ի նախագահը չի բացառել, որ ֆուտբոլային առաջնությունները կարող են չվերսկսվել
ԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը հայտարարել է, որ կազմակերպությունը մշտական կապի մեջ է առողջապահական գերատեսչությունների հետ և մի քանի տարբերակ է քննարկում ֆուտբոլային առաաջնությունները վերսկսելու համար:
«Առաջնությունները կարող են վերսկսվել մայիսին, կամ նույնիսկ հուլիսին: Ոչ ոք չգիտի, թե այս ամենը որքան է շարունակվելու: Իրավիճակը շատ լուրջ է, և անհրաժեշտության դեպքում մենք նույնիսկ չենք վերսկսի առաջնությունները»,- Չեֆերինի խոսքը փոխանցում է Bleacher Report-ը:
La Gazzetta dello Sport-ը ավելի վաղ տեղեկացրել էր, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Իտալիայի առաջնության կազմակերպիչներն անհնար են համարել առաջնության մնացած տուրերի հանդիպումների անցկացումը:
Կորոնավիրուսի պատճառով եվրոպական բոլոր երկրներում, բացառությամբ Բելառուսի, անորոշ ժամանակով դադարեցված են ֆուտբոլային առաջնությունները: