Ռուսաստանում կորոնավիրուսի բուժման համար դեղամիջոց է ստեղծվել․ Ռիա Նովոստի
Կենսաբժշկական դաշնային գործակալությունը ներմուծել է կորոնավիրուսային վարակի բուժման համար նախատեսված դեղամիջոց, որը ստեղծվել է «Mefloquine» անվանմամբ հակամալարիայի դեղամիջոցի հիման վրա: Այս մասին հայտնում են գործակալության մամուլի ծառայությունից, գրում է ria.ru֊ն:
Զեկույցում նշվում է, որ «Ֆարմազաշիտա» հետազոտական և արտադրական կենտրոնը այս դեղամիջոցը մշակել է՝ հաշվի առնելով չինական և ֆրանսիական փորձը:
«Բարձր ընտրողականությամբ դեղը արգելափակում է կորոնավիրուսի ցիտոպաթիկ ազդեցությունը բջջային թաղանթում և խանգարում է դրա կրկնօրինակմանը, իսկ «Mefloquine»-ի իմունային ճնշող ազդեցությունը կանխում է վիրուսի հետևանքով առաջացած բորբոքային պրոցեսի ակտիվացումը։ Այն արյան պլազմայում և թոքերում բարձրացնում է հակավիրուսային միջոցի կոնցենտրացիան», - ասել է FMBA-ի ղեկավար Վերոնիկա Սկվորցովան: Նա շեշտել է, որ դա արդյունավետ բուժում կլինի տարբեր ծանրության COVID-19 հիվանդների համար: Բացի այդ, «Mefloquine»-ի հիման վրա մշակվում է կորոնավիրուսի կանխարգելման արդյունավետ և անվտանգ սխեման, հայտնում են մամուլի ծառայությունից: