Կորոնավիրուսային վարակի ներարգանդային փոխանցումը դեռևս ապացուցված չէ․ Ռիա Նովոստի
Կորոնավիրուսային վարակի փոխանցումը մայրիկից երեխային դեռևս ապացուցված չէ, ասել է առողջապահության նախարարության ինֆեկցիոն հիվանդությունների ավագ մասնագետ Աննա Սիմակովան՝ մեկնաբանելով այն տեղեկությունները, որ Ռուսաստանում կորոնավիրուսով վարակված երեխա է ծնվել:
Այսօր ավելի վաղ հաղորդել էր, որ կորոնավիրուս է հայտնաբերվել Բառնուլում գտնվող մի կնոջ մոտ, որը մի քանի օր առաջ ծննդաբերել է:
«Վարակի ուղղահայաց ուղին, այն է՝ մորից փոխանցումը երեխային, ապացուցված չէ», - ասել է Սիմակովան:
Ըստ նրա, Չինաստանում քիչ թվով՝147 հղի կանանց մոտ եղել է կորոնավիրուսով, նրանց 80% -ը ունեցել է հիվանդության մեղմ ձև, մնացածը եղել են միջին և ծանր:
Սիմակովան նշել է, որ ծննդյան պահից մոր մարմնի մեջ պարունակվող այն հակամարմինները, որոնք փոխանցվում են երեխային, պահպանվում են մինչև մեկ տարի: Կորոնավիրուս ունեցող հիվանդի մոտ մարմնում ձևավորվում են հակամարմիններ, բայց հարկավոր է դիտարկել, թե հղիության որ ժամանակահատվածում է կինը հիվանդանում: «Մենք պետք է մանրամասնորեն դիտարկենք իրավիճակը: Բայց ասել, որ երեխան անձեռնմխելի է կորոնավիրուսային վարակից, նույնպես սխալ է», - ավելացրել է մասնագետը: