«Բարսելոնա»-ն խոստացել է Նեյմարին վերադարձնել Կատալոնիա
«Բարսելոնա»-ի ղեկավարությունը խոստացել է Նեյմարին, որ նա կվերադառնա կատալոնական ակումբ:
Mundo Deportivo պարբերականի հաղորդմամբ՝ «Բարսելոնա»-ն առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում հետ կգնի Նեյմարին ֆրանսիական ՊՍԺ-ից: Այս կերպ կատալոնական ակումբը նվազեցնում է Նեյմարի՝ Մադրիդի «Ռեալ»-ին միանալու հնարավորությունը:
Հիշեցնենք, որ բրազիլացին «Բարսելոնա»-ից հեռացել է 2017 թվականին և միացել ֆրանսիական ՊՍԺ-ին: