Թուրքիան դադարեցրել է կիտրոնի արտահանումը
Թուրքիայի առևտրի նախարարությունն արգելել է կիտրոնների արտահանումը: Այս մասին հայտնում է Anadolu-ն:
Արգելքը կգործի մինչև 2020 թվականի օգոստոսի 31-ը:
Արտադրողներն ու արտահանողները, ովքեր ցանկանում են կիտրոն արտահանել, պետք է արտոնագիր ստանան Թուրքիայի գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարարությունից: