Բեռնի Սանդերսը դուրս է գալիս ԱՄՆ նախագահական ընտրապայքարից
ԱՄՆ Վերմոնտ նահանգը ներկայացնող սենատոր Բեռնի Սանդերսը դադարեցրել է իր նախագահական ընտրապայքարը։ Այդ մասին նա հայտարարել է իր շտաբի աշխատակիցների հետ ունեցած հանդիպման ժամանակ։
«Ճանապարհը դեպի հաղթանակ անհնարին է։ Ես եկել եմ այն եզրահանգման, որ Դեմոկրատական կուսակցության վերջնական թեկնածու չեմ կարող դառնալ։ Դա է պատճառը, որ ես հայտարարում եմ ընտրապայքարը դադարեցնելու մասին»,- իր որոշման պատճառների մասին կողմնակիցներին ուղղված ուղերձի ժամանակ նշել է Սանդերսը։
Այսպիսով, ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը փաստացի դարձել է ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության միակ թեկնածուն և հնարավորություն է ստանում որպես կուսակցության թեկնածու առաջադրվել առաջիկա նախագահական ընտրություններում։ .