Հայաստանի իշխանությունները դիմել են ԱՄՀ՝ տրամադրվող ֆինանսական աջակցությունը ավելացնելու նպատակով
Արժույթի միջազգային հիմնադրամի թիմը համաձայնության է եկել Հայաստանի իշխանությունների հետ ավելացնելու ԱՄՀ-ի կողմից Հայաստանին տրամադրվող ֆինանսական աջակցությունը: Այս մասին հայտարարություն է տարածել ԱՄՀ-ն:
«Կորոնավիրուսի համաճարակը, նավթի գների ցնցումները կփոփոխեն Հայաստայնի տնտեսական կարճաժամկետ հեռանկարները: ԱՄՀ-ի ֆինանսավորման հասանելիությունը կօգնի իշխանություններին զսպել կարճաժամկետ ռիսկերը, և կտրամադրի ռեսուրսներ` համավարակի պիկի ժամանակ բավարարելու բժշկական և սոցիալ-տնտեսական կարիքները»,-նշված է ԱՄՀ-ի հայտարարության մեջ: