Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Դոնալդ Թրամփի հետ
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Կողմերը կարծիքներ են փոխանակել գլոբալ նավթային շուկայի իրավիճակի շուրջ, ներառյալ՝ «ՕՊԵԿ+»-ի համաձայնագրի՝ նավթի համաշխարհային գների կայունացման նպատակով արտադրության ծավալները կրճատելու վերաբերյալ:
Քննարկվել են նաև կորոնավիրուսային համաճարակի հետ կապված հարցեր: Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը գնահատել են Ռուսաստանում և ԱՄՆ-ում վարակի տարածման դեմ պայքարի ձեռնարկված միջոցները:
Երկու երկրների առաջնորդներն անդրադարձել են նաեւ երկկողմ հարաբերությունների ակտուալ հարցերին, ինչպես նաև՝ համագործակցությունը տիեզերքում: