Այսօր՝ 20 նոյեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Դատապարտում ենք իշխանության ապազգային ու անմարդկային կրեմլահաճո քաղաքականությունը. «Սասնա ծռեր» կուսակցություն

«Սասնա ծռեր»  համահայկական կուսակցությունը հայտարարություն է տարաածել: Դրանում ասվում է.

«Ազատագրել Հայաստանի Հանրապետությունը (Արցախը ներառյալ) կրեմլակենտրոն կիսագաղութային համակարգի տիրապետությունից

2018 թ. համաժողովրդական ընդվզումն առաջնորդող խմբի մեղքով չլուծվեց մեր կյանքի հիմնական պրոբլեմը՝ Հայաստանի Հանրապետությունը (Արցախը ներառյալ) չազատագրվեց կրեմլակենտրոն կիսագաղութային համակարգի քաղաքական, տնտեսական, ռազմական և մշակութային տիրապետությունից։

Այդ ընդվզմամբ իշխանության եկած քաղաքական թիմը դարձավ կիսագաղութային համակարգի նախորդ ռեժիմների իրավահաջորդ և, բացառությամբ իրեն սպառած բռնության մեթոդի կիրառումից, բոլոր ասպարեզներում որդեգրեց նրանց քաղաքականությունը։

Ասվածը հատկապես ակնհայտ է Արցախի հարցում, քանի որ այն ՀՀ հիմնական ռազմավարական հարցն է։

Ցավով պետք է արձանագրենք, որ գործող իշխանությունն Արցախի հարցում նույնիսկ ավելի կրեմլահաճո է, քան իր նախորդները։ Նա պարզապես իր ձեռքերը լվացել է Արցախից և նրան բանակցությունների մեջ ներգրավելու իր անհեթեթ քաղաքականությամբ էլ ավելի է մեծացնում Արցախի օտարման ու աբխազացման վտանգը։

Պատահական չէ, որ համաճարակի պայմաններում Արցախում ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության մասին սկզբում հայտարարեց կիսագաղութային համակարգի արտաքին քաղաքականության գլխամասային գրասենյակը՝ ՌԴ ԱԳՆ-ն, ապա նույն տեսակետը կրկնեց նրա հայաստանյան մասնաճյուղը՝ ՀՀ ԱԳՆ-ն։

Միևնույն ժամանակ՝ ուրախությամբ կարող ենք փաստել, որ մեր ժողովրդի քաղաքականապես ակտիվ հատվածն արդեն գիտակցում է, որ հայոց պետականությունը և Արցախի կեղծ անկախությունն անհամատեղելի են։

Համաճարակը, իր վտանգով և վնասով հանդերձ, շատերի համար ամբողջությամբ բացահայտեց կիսագաղութային համակարգի հակահայ և հակամարդ էությունն ու բնույթը։

Թերևս բոլոր ողջամիտ մարդկանց համար այլևս գաղտնիք չէ, որ ինչպես նախորդ ռեժիմների օրոք, այսօր ևս ազգային շահը, հայ մարդու և ՀՀ քաղաքացու կյանքն ու առողջությունը ստորադասվում են, երբ կշեռքի մյուս նժարին է դրվում կրեմլակենտրոն համակարգի շահը։

Արդեն միս ու արյուն է ստանում այն տեսակետը, որ եթե ուզում ենք ազատ ու արժանապատիվ ապագա ունենալ, ապա ազգային օրակարգի առաջնային խնդիր պետք է դարձնենք Հայաստանի Հանրապետության (Արցախը ներառյալ) ազատագրումը կրեմլակենտրոն կիսագաղութային համակարգից։

Դատապարտում ենք գործող իշխանության ապազգային ու անմարդկային կրեմլահաճո քաղաքականությունը և մեր ժողովրդին կոչ ենք անում պատրաստվել իրապես ազատ ու անկախ Հայաստանի Հանրապետություն (Արցախը ներառյալ) կառուցելու գործին։

Այս համատեքստում դիմում ենք Արցախի մարզում հաշվառված ՀՀ քաղաքացիներին և հորդորում ենք բոյկոտել ապրիլի 14-ին նշանակված ընտրությունների երկրորդ փուլը և դրա փոխարեն պատրաստվել համաճարակից հետո Ստեփանակերտի ռեժիմին տապալելու ու Արցախը ՀՀ-ին դե յուրե միացնելու խոչընդոտները վերացնելու գործողություններին»։

 

 

Պաշտոնանկությունների հաջորդ փուլը կլինի երկու օրից «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է Նեյմարը շքեղ բնակարան է գնել․ այն ամենաթանկարժեքներից է Դուբայում Էլեկտրամատակարարման ընդհատում՝ բեռնատարի կողմից ստեղծված վթարի պատճառով Սիմոնյանը Վիետնամի Ազգային ժողովի նախագահի հետ քննարկել է երկկողմ գործակցությանը վերաբերող հարցեր ՌԴ ՊՆ-ն հաստատել է. Ուկրաինան ամերիկյան ATACMS բալիստիկ հրթիռներով հարվածել է ՌԴ տարածքին «Ռուսաստան-Հայաստան» հասարակական երկրորդ ֆորումին ընդառաջ հանդիպեցի հայ և ռուս երիտասարդների հետ․ Մհեր Ավետիսյանը Որ դեպքերում է ՌԴ-ն իրավասու միջուկային զենք կիրառել. Պուտինը ստորագրել է երկրի նոր միջուկային դոկտրինը Երևանի բնակիչները, որոնց 100-ամյակը կլրանա, քաղաքապետարանից 1 միլիոն դրամ կստանան ««Վիշապ»-ի նոր հավաքածուն մեր կայքում է»․ Սիրուշոն ներկայացնում է «Պրեգոմեշ»-ի նոր հավաքածուն (տեսանյութ) Ադրբեջանը յուրացնnւմ է Նոյի դամբարանը. «Գեղարդ» հիմնադրամ Փաշինյանն իր շրջապատին զոհում է՝ իշխանությունը պահելու համար. Ավետիք Չալաբյան Բացահայտվել է 10կգ թմրամիջոցի մաքսանենգության և ապօրինի շրջանառության նոր դեպք․ կալանավորվել է 2 անձ (տեսանյութ) «Ովքեր Նանուլին չեն ճանաչում, մտածում են, որ շփացած աղջիկ է, ինքնավստահ մեկը». Վիկա Մարտիրոսյան Պուտինը կայցելի Հնդկաստան. Պեսկով Այսօր Գագիկ Ծառուկյանի մայրիկի` Ռոզա Ծառուկյանի տարեդարձն է «Միլանը» չի ծրագրում ուժեղացնել կազմը հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ. Իբրահիմովիչ ԵԱՏՄ երկրների թվում ամենացածր գնաճը Հայաստանում է Ի՞նչ պաշտոնում է նշանակվելու ներքին գործերի նախկին նախարարը Ucom-ի 5G ցանցը գործարկվել է 11 նոր քաղաքներում Առողջապահության նախարարությունը նոր ղեկավար կունենա Անդրանիկ Քոչարյանն իրեն հաղթող է զգում Թրամփը Փաշինյանին զգուշացրել է Իրանի հարցով Հայաստանի և Հայ ժողովրդի բնական ու անփոխարինելի դաշնակիցները ՀՀ Ազգային Անվտանգության Ծառայությունը և Հայոց Ազգային Բանակն են․ Խաչիկ Ասրյան «Կարիերայի նոր հնարավորություններ և հեռանկարներ» խորագրով կարիերայի տոնավաճառ արցախցիների համար 60 % արդյունավետությամբ արևային մարտկոց. աշխարհում առաջին անգամ հայտնագործվել է հզոր ֆոտոբջիջ Առողջապահական ծառայությունները պետք է հասանելի լինեն բոլոր բնակավայրերում. ծրագրի աջակիցներից է նաև` ԶՊՄԿ ընկերությունը Պատրաստվեք. շրջանառության հարկը հունվարի 1-ից բարձրանում է 100 տոկոսով Ազգային պետություն` չի նշանակում նացիզմ, ֆաշիզմ․ «Հայաքվե» Խոսենք փաստերով. ինչո՞ւ են առաջ տանում «Պատմական Հայաստանի» թեման․ Մենուա Սողոմոնյան Արդյո՞ք դիվանագիտությունն առաջ կանցնի ռազմական թատերաբեմից․ «Փաստ» «Բոլոր անձինք, որոնք պատրաստ են ծառայելու Նիկոլին, պետք է կարևոր փաստ հասկանան՝ ընդամենը գործիք են, կօգտագործվեն նրա կողմից և արհամարհական ոճով կվռնդվեն պաշտոնից»․ «Փաստ» Նրանք բոլորն էլ այս կամ այն չափով «նիկոլփաշինյան» են․ «Փաստ» Գողն ամենաբարձրն է գոռում՝ բռնեք գողին․ «Փաստ» Արդյո՞ք Հռոմի ստատուտին անդամակցությունը որևէ օգուտ է տալու Հայաստանին․ «Փաստ» Կասես՝ մի դիմում էլ նա գրի. «վոթցափային պաշտոնանկությունները» շարունակություն կունենան. «Փաստ» Բացառիկ հարթակ՝ զբոսաշրջության ոլորտի համար. «Փաստ» Շրիշակային ցածրունքից խոսում են «շրիշակային» վարկանիշի մասին. «Փաստ» Յուփեյ ընկերությունը միացել է Իդրամի Բաց QR ենթակառուցվածքին Անվճար Mastercard և 10% idcoin անկանխիկ գնումների համար․ IDBank