Այսօր՝ 20 նոյեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Փաշինյանը հանրությանը փորձում է մոլորեցնել, ասելով` թե կամ ինքն է վարչապետը կամ Սերժ Սարգսյանը. Արսեն Բաբայան

Արդեն շուրջ երկու տարի է Փաշինյանը հանրությանը փորձում է մոլորեցնել, ասելով` թե կամ ինքն է վարչապետը կամ Սերժ Սարգսյանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Արսեն Բաբայանը։ Նա մասնավորապես նշել է.

«Փաշինյանն ԱԺ ամբիոնից հայտարարել է, թե իր այլընտրանքը Գագիկ Խաչատրյանն ու Սերժ Սարգսյանն են: Նա բառացի այսպես է ձևակերպել Անասնաֆրմայի նապոլեոնակամ միտքը`«Ժողովրդի լեգիտիմ իրավունքն է ասելու` սրանց տարեք, Գագիկ Խաչատրյանին և Սերժ Սարգսյանին հետ բերեք»: Արդեն շուրջ երկու տարի է Փաշինյանը հանրությանը փորձում է մոլորեցնել, ասելով` թե կամ ինքն է վարչապետը կամ Սերժ Սարգսյանը: Ո՛Չ, պարոն Փաշինյան, չենք ուզում ձեր իշխանությունը և ձեզ տանելու ենք, իսկ թե ո՞ւմ կբերենք, դա մենք ենք որոշելու: Եվ միանշանակ է, որ Գագիկ Խաչատրյանին և Սերժ Սարգսյանին չենք բերելու: Անցյալին վերադարձ չի լինելու: Չի լինելու անցյալին վերադարձ նաև այն ժամանակ, երբ դուք եք անցյալ լինելու: Նիկոլ Փաշինյանն իրականությունից կտրվել է: Նա կարծում է, թե ինքն է որոշելու կամ որոշում, թե ժողովուրդն իր փոխարեն ում պետք է բերի իշխանության: Պարոն Փաշինյան, Ձեր շնորհիվ հանրությունը վերջապես կարողացավ ինքնուրույն որոշել, թե, որ անձին կամ քաղաքական ուժին է ցանկանում բերել իշխանության: Ի դեպ այս առումով Ձեզ շնորհակալություն է պետք հայտնել: Բայց այդ նույն հանրությունն արդեն գիտի, որ կարող է ձեզ փոխել ու բոլորովին հաշվի չառնելով Ձեր ցանկությունները, թե ումով կամ որ քաղաքական ուժով պետք է ձեզ փոխարինի: Հավաստիացնում եմ, որ այդ հարցում Դուք որոշում կայացնող չեք: Ժողովրդի իշխանությունն անկախ է նույնիսկ Ձեր ցանկություններից ու անգամ պատկերացումներից: Ժողովրդի իշխանությունն անկախ է նույնիսկ Ձեր երևակայությունից: Քանի որ Ժողովրդի իշխանությունը չի սահմանափակվում սոսկ Սահմանադրության 2-րդ հոդվածով: Ժողորդի իշխանությունը տարածվում է Սահմանադրության ամբողջ ծավալով, սկսած հենց 1-ին հոդվածից մինչև 220-րդը: Ժողովուրդը հրաշալի գիտի, թե ովքեր են ձեզ փոխարինելու: Շուտով ժողովուրդն իր որոշումը կկայացնի, որքան էլ փորձեք Ձեր իշխանությունը երկարաձգելու փորձեր անել` նախկինների հիշատակմամբ մարդկանց մոլորեցնելով»:

 

 

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է Նեյմարը շքեղ բնակարան է գնել․ այն ամենաթանկարժեքներից է Դուբայում Էլեկտրամատակարարման ընդհատում՝ բեռնատարի կողմից ստեղծված վթարի պատճառով Սիմոնյանը Վիետնամի Ազգային ժողովի նախագահի հետ քննարկել է երկկողմ գործակցությանը վերաբերող հարցեր ՌԴ ՊՆ-ն հաստատել է. Ուկրաինան ամերիկյան ATACMS բալիստիկ հրթիռներով հարվածել է ՌԴ տարածքին «Ռուսաստան-Հայաստան» հասարակական երկրորդ ֆորումին ընդառաջ հանդիպեցի հայ և ռուս երիտասարդների հետ․ Մհեր Ավետիսյանը Որ դեպքերում է ՌԴ-ն իրավասու միջուկային զենք կիրառել. Պուտինը ստորագրել է երկրի նոր միջուկային դոկտրինը Երևանի բնակիչները, որոնց 100-ամյակը կլրանա, քաղաքապետարանից 1 միլիոն դրամ կստանան ««Վիշապ»-ի նոր հավաքածուն մեր կայքում է»․ Սիրուշոն ներկայացնում է «Պրեգոմեշ»-ի նոր հավաքածուն (տեսանյութ) Ադրբեջանը յուրացնnւմ է Նոյի դամբարանը. «Գեղարդ» հիմնադրամ Փաշինյանն իր շրջապատին զոհում է՝ իշխանությունը պահելու համար. Ավետիք Չալաբյան Բացահայտվել է 10կգ թմրամիջոցի մաքսանենգության և ապօրինի շրջանառության նոր դեպք․ կալանավորվել է 2 անձ (տեսանյութ) «Ովքեր Նանուլին չեն ճանաչում, մտածում են, որ շփացած աղջիկ է, ինքնավստահ մեկը». Վիկա Մարտիրոսյան Պուտինը կայցելի Հնդկաստան. Պեսկով Այսօր Գագիկ Ծառուկյանի մայրիկի` Ռոզա Ծառուկյանի տարեդարձն է «Միլանը» չի ծրագրում ուժեղացնել կազմը հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ. Իբրահիմովիչ ԵԱՏՄ երկրների թվում ամենացածր գնաճը Հայաստանում է Ի՞նչ պաշտոնում է նշանակվելու ներքին գործերի նախկին նախարարը Ucom-ի 5G ցանցը գործարկվել է 11 նոր քաղաքներում Առողջապահության նախարարությունը նոր ղեկավար կունենա Անդրանիկ Քոչարյանն իրեն հաղթող է զգում Թրամփը Փաշինյանին զգուշացրել է Իրանի հարցով Հայաստանի և Հայ ժողովրդի բնական ու անփոխարինելի դաշնակիցները ՀՀ Ազգային Անվտանգության Ծառայությունը և Հայոց Ազգային Բանակն են․ Խաչիկ Ասրյան «Կարիերայի նոր հնարավորություններ և հեռանկարներ» խորագրով կարիերայի տոնավաճառ արցախցիների համար 60 % արդյունավետությամբ արևային մարտկոց. աշխարհում առաջին անգամ հայտնագործվել է հզոր ֆոտոբջիջ Առողջապահական ծառայությունները պետք է հասանելի լինեն բոլոր բնակավայրերում. ծրագրի աջակիցներից է նաև` ԶՊՄԿ ընկերությունը Պատրաստվեք. շրջանառության հարկը հունվարի 1-ից բարձրանում է 100 տոկոսով Ազգային պետություն` չի նշանակում նացիզմ, ֆաշիզմ․ «Հայաքվե» Խոսենք փաստերով. ինչո՞ւ են առաջ տանում «Պատմական Հայաստանի» թեման․ Մենուա Սողոմոնյան Արդյո՞ք դիվանագիտությունն առաջ կանցնի ռազմական թատերաբեմից․ «Փաստ» «Բոլոր անձինք, որոնք պատրաստ են ծառայելու Նիկոլին, պետք է կարևոր փաստ հասկանան՝ ընդամենը գործիք են, կօգտագործվեն նրա կողմից և արհամարհական ոճով կվռնդվեն պաշտոնից»․ «Փաստ» Նրանք բոլորն էլ այս կամ այն չափով «նիկոլփաշինյան» են․ «Փաստ» Գողն ամենաբարձրն է գոռում՝ բռնեք գողին․ «Փաստ» Արդյո՞ք Հռոմի ստատուտին անդամակցությունը որևէ օգուտ է տալու Հայաստանին․ «Փաստ» Կասես՝ մի դիմում էլ նա գրի. «վոթցափային պաշտոնանկությունները» շարունակություն կունենան. «Փաստ» Բացառիկ հարթակ՝ զբոսաշրջության ոլորտի համար. «Փաստ» Շրիշակային ցածրունքից խոսում են «շրիշակային» վարկանիշի մասին. «Փաստ» Յուփեյ ընկերությունը միացել է Իդրամի Բաց QR ենթակառուցվածքին Անվճար Mastercard և 10% idcoin անկանխիկ գնումների համար․ IDBank ՌԴ-ն բալիստիկ հրթիռով հարվածել է Օդեսային. կա 8 զոհ, 39 վիրավոր