Հազալու վիդեոյի հետ կապված՝ ավելի կարեւոր է ետհազային պատմությունը․ Աղասի Ենոքյան
Զանգերի ղողանջի տակ հազալու վիդեոյի հետ կապված ավելի կարեւոր է ետհազային պատմությունը, երբ բոլորը իրենց վրայից գցում են պատասխանատվությունը եւ մյուսներին են մեղադրում։
Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար Աղասի Ենոքյանն անդրադառնալով ապրիլի 17-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձից հետո ուղերձին նախորդած կադրերը համացանցով տարածելու պատմությանը։
«Այսինքն բոլորն էլ սուտ են խոսում։ 2 տարի է, ինչ Նիկոլ Փաշինյանը ցույց է տալիս, որ պետական կառավարման մեջ ամենակարեւորը մեղավորներ փնտրելն ու սուտ խոսելն է։ Եվ հիմա նրա մանրումեծ չինովնիկները իր հայտանգործած այդ մեթոդը իր գլխին են կիրառում։ Եվ հավատում են, որ աշխատելու է այդ մեթոդը, քանի որ դա այն է, ինչ իրենց սովորեցրել են այս իշխանությունները որպես պետական կառավարում», գրել է Աղասի Ենոքյանը։