Փաշինյանի որոշմամբ՝ պետական համակարգում 50 նոր հաստիք կստեղծվի
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, որով 50 նոր հաստիքով կավելանա պետական համակարգի աշխատողների թիվը:
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Պետական իշխանության մարմիններում հաստիքների առավելագույն թիվը սահմանելու մասին»
N 706-Ա որոշման N 2 հավելվածի 4-րդ կետում «891» թիվը փոխարինել «941» թվով»,- ասվում է որոշման մեջ: