Այսօր՝ 20 նոյեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Պատասխանը չվնգստալն է. Էլինար Վարդանյան

«Հիմա գալիս է վնգստացող դատավորների հերթը...». Արդեն որերո՛րդ անգամ վարչապետը դատավորներին անվանում է «վնգստացող», իսկ ԲԴԽ-ն որերո՛րդ անգամ հայտարարում է, որ քաղաքական հայտարարություններին չի արձագանքում։ Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Էլինար Վարդանյանը, ով իր հոդվածը վերնագրել է. «Պատասխանը՝ չվնգստալն է»:

Նա, մասնավորապես, նշել է. «Ստեղծվում է տպավորություն, թե դատական համակարգը հարմարվել է «վնգստացող» լինելու հանգամանքի հետ, ընդունել է իրեն ներկայացվող խաղի նոր պայմանները։

Համակարգին բացատրվել է, որ պայմանին հակառակ գնալը կարող է բերել հետապնդման, կարգապահական վարույթների, քրեական գործերի, սոցցանցային հարձակման։ Օրինակներն արդեն բազմաթիվ են։

Փոխել խաղի ընթացքը. հերթը չվնգստացող դատավորներինն է...

Ի՞նչ պետք է անի նման պայմաններում համակարգը։ Սպասել, թե դատավորները վաղը բողոքի դուրս կգան, ելույթներ կունենան, կշրջափակեն կառավարության շենքը, իրատեսական չէ։

Բայց նրանք ունեն մի զենք, որը ոչ ոք չի կարող խլել իրենց ձեռքից եւ որի դեմ լայվային պոպուլիզմը անզոր է՝ կատարել իրենց պարտականությունները՝ մասնագիտական եւ մարդկային բարձր արժանապատվությամբ։

Եթե դատավորն իրեն վիրավորված է զգում, երբ երկրի վարչապետը իրեն կոչում է վնգստացող, ապա նա պետք է  ուղղակի շարունակի բացառապես օրենքի շրջանակներում կատարել իր աշխատանքը։ Սա՛ է ամենասոլիդ պատասխանը քեզ վիրավորող վարչապետին։ Իսկ եթե դատավորը գնաց «չվնգստալու» համար անօրինականություններ անելու, քաղաքական իշխանություններին դուր գալու ճանապարհով, ապա դա չի փրկի իրեն, իսկ վաղը պարզապես կկանգնեցնի պատասխանատվության առաջ։

Այսօր շրջանառվում է մի քանի անուն, մասնավորապես՝ նրանց, ովքեր առչվել են մարտի 1-ի գործի հետ եւ, ի հեճուկս իշխանության ակնկալիքների, սպասումների եւ ճնշումների, կայացրել օրենքից բխող որոշումներ՝ հոգեբանորեն պատրաստ լինելով այն ճնշումներին, որոնք բացահայտ կերպով կիրառվում են դատավորների նկատմամբ։ Ամենեւին կարեւոր չէ, թե անձնական ինչպիսի՛ վերաբերմունք ունեն այդ դատավորները մարտի 1-ի գործի, եւ մասնավորապես Քոչարյանի հանդեպ։ Նրանց որոշումները պայմանավորված են ոչ թե որեւէ անձով, այլ՝ օրենքի եւ օրինականության պահանջով։

Այդպես են ապացուցում, որ վնգստացող չեն, չեն վախենում, անաշխատունակության թերթիկով եւ արձակուրդով չեն խուսափում պատասխանատու որոշումներ կայացնելուց, մի խոսքով՝ չեն ծաղրում, չեն անարգում արդարադատությունը։

Այս պահին հանրությունը գիտի այդպիսի դատավորներից մի քանիսի անունները։ Նրանց, ովքեր հնչեղ դատավարությունների գործերով համարձակություն են ունեցել կայացնել օրինական որոշումներ։ Գիտենք նաեւ նրանց, որոնց անունները հետագայում իրավաբանական բուհերում բերվելու են որպես օրինակ, թե ինչպե՛ս չի կարելի ծաղրել իրավաբանությունը։ Բայց կան մեկ տասնյակից ավելի դատավորներ, ովքեր հենց այսօր լուռ կայացնում են որոշումներ, որոնք հետագայում դառնալու են անկախ դատական համակարգի հիմնասյունը։ Նրանց վրա է կառուցվելու արդար դատական համակարգը։ Այն համակարգը, որի գրագետ բարեփոխմանը կարելի էր գնալ հեղափոխությունից հետո, սակայն չարվեց։ Ընտրվեց սեփական քաղաքական շահերի համար առկա որակներով դատաիրավական համակարգը ծառայեցնելու ճանապարհը։

Նույնը վերաբերում է իրավապահ համակարգին։ Ըստ մեր ունեցած տվյալների՝ բազմաթիվ քննիչներ, դատախազներ սկսել են պահանջել վերադասից՝ ցուցումները ներկայացնել միայն գրավոր։ Եվ սա հասկանալի է։ Որեւէ դատախազ, քննիչ կամ ղեկավար երբեք չպետք է մտածի, որ կարող է կատարել ցանկացած պատվեր կամ, ինչն ավելի վատ է, սեփական նախաձեռնությամբ ցանկացած անօրինականություն, ու դա կմնա անհետեւանք։ Դատավորները, քննիչները եւ այլոք, ովքեր այսօր ընդունել են վնգստալու պայմանը, ավելի ուշ կպատմեն, թե ինչ ճնշումներ են եղել իրենց վրա, ովքեր եւ ինչպես են ճնշել, կհարուցվեն բազմաթիվ քրեական գործեր։ Կամ գուցե, ինչպես եղավ այս անգամ, նրանք կսկսեն նույնքան անմռունչ ծառայել հաջորդ իշխանություններին՝ քրեական գործեր հարուցելով ու կալանքի որոշումներ տալով այսօրվա իրենց տերերի նկատմամբ։ Երկու տարբերակն էլ որեւէ առնչություն չունի իրավական երկիր դառնալու այն ցանկության հետ, որը գոնե իրավունքի մասնագետները պիտի ունենային՝ այդ ճանապարհն ընտրելիս։ Պատվերով քրգործերի, կալանքների վրա պետություններ չեն զարգանում։

Սիմոնյանը Վիետնամի Ազգային ժողովի նախագահի հետ քննարկել է երկկողմ գործակցությանը վերաբերող հարցեր ՌԴ ՊՆ-ն հաստատել է. Ուկրաինան ամերիկյան ATACMS բալիստիկ հրթիռներով հարվածել է ՌԴ տարածքին «Ռուսաստան-Հայաստան» հասարակական երկրորդ ֆորումին ընդառաջ հանդիպեցի հայ և ռուս երիտասարդների հետ․ Մհեր Ավետիսյանը Որ դեպքերում է ՌԴ-ն իրավասու միջուկային զենք կիրառել. Պուտինը ստորագրել է երկրի նոր միջուկային դոկտրինը Երևանի բնակիչները, որոնց 100-ամյակը կլրանա, քաղաքապետարանից 1 միլիոն դրամ կստանան ««Վիշապ»-ի նոր հավաքածուն մեր կայքում է»․ Սիրուշոն ներկայացնում է «Պրեգոմեշ»-ի նոր հավաքածուն (տեսանյութ) Ադրբեջանը յուրացնnւմ է Նոյի դամբարանը. «Գեղարդ» հիմնադրամ Փաշինյանն իր շրջապատին զոհում է՝ իշխանությունը պահելու համար. Ավետիք Չալաբյան Բացահայտվել է 10կգ թմրամիջոցի մաքսանենգության և ապօրինի շրջանառության նոր դեպք․ կալանավորվել է 2 անձ (տեսանյութ) «Ովքեր Նանուլին չեն ճանաչում, մտածում են, որ շփացած աղջիկ է, ինքնավստահ մեկը». Վիկա Մարտիրոսյան Պուտինը կայցելի Հնդկաստան. Պեսկով Այսօր Գագիկ Ծառուկյանի մայրիկի` Ռոզա Ծառուկյանի տարեդարձն է «Միլանը» չի ծրագրում ուժեղացնել կազմը հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ. Իբրահիմովիչ ԵԱՏՄ երկրների թվում ամենացածր գնաճը Հայաստանում է Ի՞նչ պաշտոնում է նշանակվելու ներքին գործերի նախկին նախարարը Ucom-ի 5G ցանցը գործարկվել է 11 նոր քաղաքներում Առողջապահության նախարարությունը նոր ղեկավար կունենա Անդրանիկ Քոչարյանն իրեն հաղթող է զգում Թրամփը Փաշինյանին զգուշացրել է Իրանի հարցով Հայաստանի և Հայ ժողովրդի բնական ու անփոխարինելի դաշնակիցները ՀՀ Ազգային Անվտանգության Ծառայությունը և Հայոց Ազգային Բանակն են․ Խաչիկ Ասրյան «Կարիերայի նոր հնարավորություններ և հեռանկարներ» խորագրով կարիերայի տոնավաճառ արցախցիների համար 60 % արդյունավետությամբ արևային մարտկոց. աշխարհում առաջին անգամ հայտնագործվել է հզոր ֆոտոբջիջ Առողջապահական ծառայությունները պետք է հասանելի լինեն բոլոր բնակավայրերում. ծրագրի աջակիցներից է նաև` ԶՊՄԿ ընկերությունը Պատրաստվեք. շրջանառության հարկը հունվարի 1-ից բարձրանում է 100 տոկոսով Ազգային պետություն` չի նշանակում նացիզմ, ֆաշիզմ․ «Հայաքվե» Խոսենք փաստերով. ինչո՞ւ են առաջ տանում «Պատմական Հայաստանի» թեման․ Մենուա Սողոմոնյան Արդյո՞ք դիվանագիտությունն առաջ կանցնի ռազմական թատերաբեմից․ «Փաստ» «Բոլոր անձինք, որոնք պատրաստ են ծառայելու Նիկոլին, պետք է կարևոր փաստ հասկանան՝ ընդամենը գործիք են, կօգտագործվեն նրա կողմից և արհամարհական ոճով կվռնդվեն պաշտոնից»․ «Փաստ» Նրանք բոլորն էլ այս կամ այն չափով «նիկոլփաշինյան» են․ «Փաստ» Գողն ամենաբարձրն է գոռում՝ բռնեք գողին․ «Փաստ» Արդյո՞ք Հռոմի ստատուտին անդամակցությունը որևէ օգուտ է տալու Հայաստանին․ «Փաստ» Կասես՝ մի դիմում էլ նա գրի. «վոթցափային պաշտոնանկությունները» շարունակություն կունենան. «Փաստ» Բացառիկ հարթակ՝ զբոսաշրջության ոլորտի համար. «Փաստ» Շրիշակային ցածրունքից խոսում են «շրիշակային» վարկանիշի մասին. «Փաստ» Յուփեյ ընկերությունը միացել է Իդրամի Բաց QR ենթակառուցվածքին Անվճար Mastercard և 10% idcoin անկանխիկ գնումների համար․ IDBank ՌԴ-ն բալիստիկ հրթիռով հարվածել է Օդեսային. կա 8 զոհ, 39 վիրավոր Նիկոլ Փաշինյանը փորձում է փրկել խարխլված վարկանիշը. Լևոն Քոչարյան Փարաքարի ՔՊ–ական համայնքապետը հրաժարական է ներկայացրել Ի՞նչ խաղաղության պայմանագիր, եթե Ադրբեջանում գերիներ ունենք, Արցախն էլ քանդվում է. Ավետիք Չալաբյան