«Ժողովուրդ». Ժամկետն ավարտվում է․ պաշտոնյաները պետք է շտապեն
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Վաղը լրանում է հայտարարգրման ենթակա պաշտոնյաների ընտանիքի անդամների վերաբերյալ տվյալներն էլեկտրոնային շտեմարանում լրացնելու ժամկետը, որը ապրիլի 20-ից երկարաձգվել էր մինչև 30-ը։
Ինչպես հայտնի է, 2020 թվականի ապրիլի 13-ից գործարկվել է 2019 թվականի գույքի, եկամուտների և շահերի տարեկան հայտարարագրերի լրացման էլեկտրոնային համակարգը, և մեկնարկել է հայտարարագրեր ներկայացնելու գործընթացը։ Եվ մինչև վաղը պետք է պաշտոնյաները հաստատեն ընտանիքի անդամների տվյալները և սա բոլորի համար պարտադիր կարգավորում է։ Իսկ ահա հայտարարագրերի լրացման վերջնաժամկետը թե՛ պաշտոնատար անձանց, թե՛ ընտանիքի անդամների համար 2020 թվականի մայիսի 31-ն է։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընդհանուր առմամբ հայտարարգրման ենթակա բոլոր պաշտոնյաներն արդեն կատարել են անհրաժշտ գործողությունները։ Ընդ որում, մեր տեղեկություններով, արդեն կան պաշտոնյաներ, որոնք արդեն իսկ հայտարարագրեր են ներկայացրել»։