Վանեցյանի հաջորդ քայլը վերջակետ կդնի բոլոր անորոշություններին
Իշխանական շրջանակներից սկսել են Արթուր Վանեցյանի անվանը վերաբերող ինֆորմացիոն պատառիկներ շրջանառության մեջ դրվել, ինչը, Վանեցյանի քաղաքականություն մուտք գործելու ֆոնին, համաձայնեք, այնքան էլ ազնիվ չէ:
Ու չնայած Վանեցյանն այդ ամենը մեկնաբանում է, որպես իշխանական շրջանակների կողմից իր հանդեպ վախի դրսևորում, այնուամենայնիվ, մեկ բան հստակ է՝ դեռ արտակարգ իրավիճակով պայմանավորված սահմանափակումներն ու հետևանքները չավարտված, արդեն իսկ փորձ է արվում նոր աղմկահարույց շրջապտույտ սկսել, որի գլխավոր հերոսը, ամենայն հավանականությամբ, Վանեցյանը կլինի:
Ու թեև դեռևս պարզ չէ, թե ամռան եղանակային կանխատեսումներն ինչպիսին կլինեն, բայց քաղաքական առումով բավական թեժ ամառ է սպասվում: Ուշագրավ է նաև, որ թեև այս ամենին լուռ հետևում են արտախորհրդարանական քաղաքական ուժերը, բայց նրանք ևս չեն շտապում այս ամենի մասին որևէ գնահատական հնչեցնել: Ամենայն հավանականությամբ, նրանք ևս սպասում են Վանեցյանի հաջորդ քայլին, որն, անշուշտ, շատ չի ուշանա և վերջակետ կդնի բոլոր անորոշություններին: